Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

BRICS-ը հավակնում է դառնալու նոր բևեռ

BRICS-ը հավակնում է դառնալու նոր բևեռ
28.10.2024 | 08:24

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը, և դրանց գոյությունը ինքնին կդառնա անիմաստ։

Հիմա շատ ավելի արդիական են հատկապես BRICS-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնք հավակնում են դառնալու նոր բևեռ թե՛ ֆինանսատնտեսական, և թե՛ քաղաքական առումով։

Ընդ որում, այս կազմակերպությունները եթե հաջողեն, ապա ամբողջովին ընդգրկելու են նաև ՀՀ սահմանները (Թուրքիան ձգտում է անդամակցել)։

Ուստի Հայաստանը հիմա ոչ թե պետք է ռեակտիվ ու զգացական դիվանագիտությամբ իր համար ստեղծի թշնամիների նոր բանակ, այլ նուրբ և պրոակտիվ դիվանագիտության միջոցով կարողանա շահել ստեղծված իրավիճակում` և՛ Արևմուտքի հետ զգուշորեն հարաբերություններ զարգացնելով ու շահելով, և՛ Արևելքի հետ։

Դեռ ոչ ոք չի կարող հստակ ասել՝ ապագա աշխարհակարգում կշահեն բլոկայի՞ն երկրները, թե՞ ոչ-բլոկային բազմակողմ հարաբերություններ զարգացնող երկրները, ուստի այսօր չի կարելի երկիրը տանել ցնցումների ու անկառավարելի մարտահրավերների հորձանուտ, մարտահրավերներ, որոնք դժվար թե կարողանանք հաղթահարել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 14105

Մեկնաբանություններ